Հայ-իրական պետական սահմանին կանխվել է թմրանյութերի տեղափոխման հերթական փորձը
Այս թեմայով
- Հայաստանը մարդասիրական օգնություն ու փրկարարներ կուղարկի Իրան
- Հայաստանը կվավերացնի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը
- Իրանցիները փորձել են Հայաստան թմրանյութ ներկրել
- Էրիկ Օհանյան․ Առաջարկում եմ պատգամավորներին իրենց աշխատավարձերը տրամադրել սահմաններում աշխատողներին
ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները կանխել են հայ-իրական պետական սահմանին թմրանյութերի տեղափոխման հերթական փորձը, տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:
Մարտի 26-ին «Ագարակ» սահմանային անցակետում Թեհրան-Երևան զբոսաշրջիկների ավտոբուսի զննման ժամանակ ծառայողական շները ավտոբուսի վարորդի մոտ հայտնաբերել են մուգ շագանակագույն նյութով երկու փաթեթ (ենթադրաբար հումքի ափիոն):
Միջադեպի մանրամասները պարզելու համար ավտոբուսի վարորդը և հայտնաբերված պարունակությունը սահմանված իրավական կարգով փոխանցվել են Մեղրիի ոստիկանության բաժին:
