Ալիև-Փաշինյան բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 14-ին
Այս թեմայով
- Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
- Փաշինյանն ու Սահակյանն անդրադարձել են Ստեփանակերտում ձևավորված ԼՂ հարցով օրակարգի իրականացմանը
- Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը Վիեննայում վայրէջք կատարեց երեկ ուշ երեկոյան: Հայաստանի ղեկավարն այսօր առաջին անգամ պաշտոնապես բանակցելու է Ադրբեջանի նախագահի հետ, Իլհամ Ալիևը նույնպես երեկվանից արդեն Վիեննայում է:
Ակնկալվում է որ Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին այստեղ` Ավստրիայում կմինանան նաև երկու երկրների արտգործնախարարները՝ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը:
Ալիև-Փաշինյան բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 14-ին Վիեննայի կենտրոնում գտնվող «Բրիստոլ» հյուրանոցում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ըստ նախնական օրակարգի, դրանք կտևեն մոտ երկու ժամ, նախ երկու երկրների առաջնորդները, արտգործնախարարները, Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը ընդհանուր քննարկում կանցկացնեն, ապա Փաշինյանն ու Ալիևն առանձնազրույց կունենան:
