Հայտնի է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» նիստի օրը
Այս թեմայով
- Շիրխանյանի նամակում կան հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն. Գլխավոր դատախազ
- Սեդրակ Քոչարյանի պաշտպանը ժամանակ խնդրեց՝ ծանոթանալու պատասխանող կողմի ներկայացրած նյութերին․ նիստը հետաձգվեց
- Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը
- Տիգրան Քոչարյան․ 10-15 տարի հետո սերունդ կունենանք, որը կմտածի՝ ադրբեջանցին մեր բարեկամն է
«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» գործով նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը hraparak.am-ին ասել է, որ իր պաշտպանյալն ամենայն հավանականությամբ նիստին չի մասնակցի։
Այս գործով Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի խոսքով՝ քաղհայցով կալանավորված անձանց դատարան չեն տեղափոխում, հետևաբար Քոչարյանը նիստին ներկա չի լինի։
Նշենք, որ քաղաքացիական այս գործը մակագրվել է դատավոր Էդիկ Ավետիսյանին։
Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և 2 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:
Հայցադիմումը դատարան է մուտք եղել նոյեմբերի 13-ին, այն ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և՛ ...»:
