Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ
Այս թեմայով
- Փաշինյանն ու Սահակյանն անդրադարձել են Ստեփանակերտում ձևավորված ԼՂ հարցով օրակարգի իրականացմանը
- Փաշինյան. Հանդիպումն անցավ նորմալ
- Փաշինյան-Ալիև առանձնազրույցն ավարտվել է․ հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և միջնորդների մասնակցությամբ
- Ալիև-Փաշինյան բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 14-ին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդես են եկել հայտարարությամբ:
«Վիեննայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:
Ըստ հնգակողմ հայտարարության, հանդիպումը կայացել է դրական ու կառուցողական մթնոլորտում, որը հնարավորություն է տվել երկու երկրների առաջնորդներին հստակեցնել իրենց դիրքորոշումները: Կողմերը փոխանակել են բանակցությունների ընթացքի վերաբերյալ մի շարք առանցքային գաղափարներ:
«Երկու երկրների ղեկավարները ընդգծել են այնպիսի իրավիճակի ստեղծման անհրաժեշտությունը, որը կնպաստի խաղաղության հաստատմանը և բանակցային գործընթացում հստակ և շոշափելի քայլերի իրականացմանը: Հղում անելով Դուշանբեում իրենց խոսակցությանը` երկու առաջնորդները կրկին վերահաստատել են շփման գծում կրակի դադարեցման անհրաժեշտությունը և ուղղակի շփման մեխանիզմի կատարելագործումը:
Նրանք նաև պայմանավորվել են հումանիտար ոլորտում որոշ քայլեր մշակել:
ՀՀ վարչապետը և ԱՀ նախագահը իրենց երկրների արտգործնախարարներին հանձնարարել են հանդիպել համանախագահների հետ առաջիկայում: Նրանք նաև համաձայնել են շարունակել ուղիղ երկխոսությունը», - նշված է հայտարարության մեջ:
