ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Այս թեմայով
- Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
- Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն․ Փաշինյան
- Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը, տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։
Գուտերեշը ողջունել է երկրների ղեկավարների կողմից արված շեշտադրումները, որոնք ուղղված են խաղաղությանը նպաստող պայմանների ստեղծմանն ու հետագա հաջող բանակցությունների համար քայլերի իրականացմանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է նաև հրադադարի ռեժիմի պահպանմանն կարևորության վերահաստատումը, հումանիտար հարցերի կարգավորումն ու հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու ուղղությամբ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
Անտոնիո Գուտերեշը գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից՝ կարևորելով նրանց կարևոր միջնորդական առաքելությունը։ Նա վերահաստատել է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ ջանքերին։
