Գյումրիում 10-ամյա տղային կախված են գտել
Այս թեմայով
- Պարզվել է «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափով գողություն կատարած անձի ինքնությունը
- Այսօր «արևների» միջազգային օրն է, պետք է կոտրել դաունի համախտանիշ ունեցողների նկատմամբ կարծրատիպերը և գնահատել նրանց ներուժը. ՄԻՊ
- Առեղծվածային դեպք Շիրակի մարզում. «Հայինկասացիա»-ի պահոցից հափշտակել են խոշոր չափի գումար
- Գյումրեցի լրագրող․ Գործը, եթե Գյումրի տեղափոխեն, գյումրեցիները կթաղեն Անդրանիկ Քոչարյանին
Գյումրիում հինգերորդ դասարանցի որդուն մայրը գտել է մահացած: Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիան»։ Նախնական վարկածով՝ 10-ամյա տղան ապրում էր մոր հետ, որն աշխատում է Գյումրու հիվանդանոցում՝ որպես բուժքույր։
Այսօր՝ մարտի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում մայրը մտել է տնակ և տեսել որդու դին՝ պարանոցը գոտիով փաթաթված։ Երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել։
Նա տուն գալուց առաջ զանգել էր աշխատավայրում գտնվող մորն ու ասել, որ շախմատի մրցաշարում հաղթել է։ Երեխան սովորում էր Գյումրու թիվ 24 դպրոցի 5-րդ դասարանում, ծնվել էր 2008 թվականին:
Շտապ բուժօգնության աշխատակիցները արձանագրել են, որ երեխան մահացած է եղել մինչև շտապօգնության հասնելը, սակայն այն, որ երեխան կախված է եղել՝ Գյումրու «Շտապ օգնության» կայանի ղեկավարը չի հաստատել։
Փոխարենը այդ փաստը հաստատել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա տեղեկացրել է, որ գործի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել): Կատարվում է նախաքննություն: «Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ օպերատիվ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»,-ասել է Գաբրիելյանը:
