Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
Այս թեմայով
- Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն․ Փաշինյան
- Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ
Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը։
«Հանդիպման փաստը և համանախագահների գնահատականը, որ անցել է դրական և կառուցողական մթնոլորտում ողջունելի է: Բանակցությունները շարունակվում են, ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան…
Դրական միտումներ. փաստորեն արդեն կա գործընթաց և գործընթացի առումով ինչ-ինչ դրական էլեմենտներ երևում են կապված ձևավորվելիք - ձևավորվող մթնոլորտի հետ, կապված հումանիտար խնդիրների հետ և այլն:
Սակայն Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. անկախ ինչպիսին կլինեն մեկնաբանությունները` ուղղակի հղումը վերացավ:
Քիչ չեն նաև հարցերը.
1. Փաշինյանին հաջողվե՞ց բանակցել միայն Հայաստանի անունից:
2. Որևէ բառ կամ խոսք եղա՞վ Ղարաբաղի` բանակցությունների սեղան լիարժեք վերադարձի մասին:
3. Կարելի՞ է արդյոք ասել, որ Փաշինյանը բավարարված է բանակցությունների սեղանին առկա սկզբունքների և տարրերի պարզաբանմամբ: Այս հարցը դիտվում է փակվա՞ծ:
4. Արդյոք բանակցությունների արդյունքները Ալիևը կգնահատի նու՞յն ձևով, ինչ Փաշինյանը: Նախնական գնահատականն արդեն շրջանառվում է, էլ ավելի մեծացնելով հարցերի քանակը...», - գրել է Կարեն Բեքարյանը։
