Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
Այս թեմայով
- Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն․ Փաշինյան
- Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած առաջին պաշտոնական հանդիպումը, ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։
«Համոզված ենք՝ քաղաքական երկխոսությունը կարևոր նախապայման է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար: Այս առումով մենք բարձր ենք գնահատում հանդիպման ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանման վերահաստատումը և հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման պայմանավորվածության ձեռքբերումը, որը հստակ արձանագրվել է այդ առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ տարածած հայտարարության մեջ:
Կարծում ենք, որ հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու համար ևս մեկ քայլ պետք է դառնա բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»,- ասված է «Ազատ հայրենիք» կուսակցության հայտարարությունում։
