Արտարժույթների փոխարժեքներն այսօր
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մայիսի 15-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 519 դրամ նվազագույն և 520 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 523.5 դրամ նվազագույն և 526 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 624 դրամ նվազագույն և 630 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 638 դրամ նվազագույն և 643 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 6.91 դրամ նվազագույն և 7.03 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.19 դրամ նվազագույն և 7.28 դրամ առավելագույն փոխարժեքով:
