Արտարժույթների փոխարժեքներն այսօր
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի 1-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 491 դրամ նվազագույն և 493 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 498 դրամ նվազագույն և 500 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 579 դրամ նվազագույն և 583 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 592 դրամ նվազագույն և 598 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 6.60 դրամ նվազագույն և 6.74 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 6.87 դրամ նվազագույն և 7.00 դրամ դրամ առավելագույն փոխարժեքով:
