Քրդերը Հաֆթանինում թուրքերի դեմ գործողություն են իրականացրել. Թուրքիայի ԶՈՒ-ն կորուստներ ունի
Հունիսի 5-ին քուրդ պարտիզանները գործողություն են իրականացրել թուրք օկուպանտների դեմ Հաֆթանինի (Իրաք) Գելիե Պիսաքս շրջանում. ասվում է Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ,-տեղեկացնում է՝ Yerkir.am-ը․
Գործողության կադրերը հրապարակվել են միայն հուլիսի 2-ին:
«Գործողության ընթացքում հարված է հասցվել մեքենայի, ինչի արդյունքում վիրավորվել է 1 թուրք զինվոր: Երկրորդ հարվածը եղել է մեկ այլ ռազմական մեքենայի ուղղությամբ, դրանում գտնվող բոլոր ուղևորները ոչնչացվել են»,- ասվում է հայտարարության մեջ:
