Պարզվում է, որ Ֆրանսիայի և Հայաստանի սննդի գները գրեթե նույնն են, պարզապես այնտեղ թոշակը 900 եվրո է իսկ աշխատավարձը սկսում է 1200 եվրոյից․ Կորյուն Գրիգորյան
Կորյուն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Երբ նիկոլը գալիս էր իշխանության, նա ու իր կողմնակիցները գոռում էին, որ ժողովրդին թալանում են և դրա սպացույցը բարձր գներն են... Հետաքրքիր է, որ մենք մինչ նիկոլի իշխանության գալը երբեք զատիկին ձուն չէինք գնել 350 դրամով, բայց սա իհարկե թալան չէր այլ թավիշ էր։))))Այժմ 1լ ձեթը 1200֊1300 դրամ...մինչև նիկոլի իշխանությանը գալը բողոքում էինք, որ 1լ ձեթը 1000 դրամ է... բենզինը 500 դրամ, բայց ամենա ուժեղը դա հնդկաձավարն է (գրեչկան), որը 290 դրամ էր հեղափոխությունից առաջ, այժմ վաճառվում է 900֊1500 դրամ։
Ժող ջան, դուք չե՞ք հասկացել, որ մինչև հիմա դուք թավիշ խոտ եք ուտում... Եթե նախկինում թալան էր, ապա այժմ թալանների թալանն է ստացվում։ Երեկ խոսում էի ընկերոջս հետ ով բնակվում է Ֆրանսիայում, պարզվեց որ Ֆրանսիայի և Հայաստանի սննդի գները գրեթե նույնն են, պարզապես այնտեղ թոշակը 900 եվրո է իսկ աշխատավարձը սկսում է 1200 եվրոյից։ Դե ինչ հարգելի հպարտ քաղաքացիներ կերեք թավշյա խոտը, վրայից թան խմեք ու դինջ լրվեք տեղներդ, բայց որոշ տեղերում նաև առանց լույս ու ջուր...
