Ղազախստանը զարգացնում է ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը
Ղազախստանը զարգացնում է ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը, հաղորդում է haqqin.az-ը:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիեւն ընդունել է Ղազախստանի ենթակառուցվածքների զարգացման եւ արդյունաբերության նախարարի տեղակալ Ադըլբեկ Սարսեմբաեւին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացումը, ձեռնարկությունների միջեւ կապերի ամրապնդումը, փոխադարձ գործնական այցերի կազմակերպումը եւ այլ էեմաներ:
