Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ղեկավարները բարձր են գնահատել Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին հաջորդած համատեղ աշխատանքը, որը հանգեցրել է Սիրիային հումանիտար օգնության տրամադրման վերսկսմանը, ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
Բայդենը Պուտինի հետ խոսել է նաեւ Ռուսաստանում գտնվող հանցագործների կողմից իրականացվող կիբերհարձակումների մասին ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաեւ այլ երկրների վրա: ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի Ռուսաստանում գործող հաքերների գործունեությունը զսպելու համար, եւ շեշտել է, որ ինքը հավատարիմ է նրանց դեմ պայքարի շարունակությանը: Նախագահ Բայդենը հաստատել է, որ Միացյալ Նահանգները կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ` շարունակական մարտահրավերների պայմաններում իր ժողովրդին եւ իր ենթակառուցվածքները պաշտպանելու համար:
