Աֆղանստանի հետ Իրանի սահմաններն անվտանգ են. Խաթիբզադե
Իրանի սահմանապահ զորքերը ապահովում են երկրի արեւելյան սահմանների պատշաճ մակարդակով պաշտպանությունը, Աֆղանստանի հետ սահմանը լիովին անվտանգ է: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն:
Նա հավելել է, որ Իսլամ Քալայի եւ Աբու Նասր Ֆարահի անցակետերում բախումների պատճառով մի քանի աֆղանստանցի աշխատողներ են եկել Իրան: Այս առնչությամբ Խաթիբզադեն նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի օրենքներին եւ որոշումներին, ինչպես նաեւ Աֆղանստանի հետ սահմանային համաձայնագրերին համապատասխան եւ բարիդրացիության շրջանակներում»:
Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ադմինիստրացիան (IRICA) ձեռնարկություններին հորդորել էր բեռներ չարտահանել Աֆղանստանի հետ սահմանի երկու գլխավոր անցակետերով այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ թալիբները օբյեկտներ են գրավել սահմանի մյուս կողմում: IRICA-ի խոսնակ Ռուհոլլահ Լաթիֆին հայտարարել է, որ Աֆղանստանի հետ առեւտուրը դադարեցվել է Իրանի արեւելյան սահմանի երկայնքով երկու սահմանային անցումներով:
«Թալիբան» շարժման գրոհայինները հայտնել են, որ շուտով փորձելու են վերագործարկել Հերաթ նահանգում գտնվող Իսլամ Քալայի սահմանային անցումը:
