Գերմանիայի Արվայլեր շրջանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել
Գերմանիայի արևմուտքում գտնվող Արվայլեր թաղամասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել, տուժել է 618 մարդ: Այս մասին ասվում է շաբաթ օրը Կոբլենցայում ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Երկուշաբթի օրվանից Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղացած հորդառատ անձրևները հանգեցրել են ուժեղ ջրհեղեղի։ Հորդառատ անձրևների պատճառով ափերից դուրս են եկել Ռեյնի Ար և Մոզել վտակները, ինչպես նաև փոքր գետեր՝ Զաուեր, Պրյում, Նիմս, Քիլ, Էրֆթ: Տարերքի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։
