Հեգնաբար ասացի ես էլ եմ կասկածում, որ Իլհամ Ալիևը հենց ինքն է. Գեղամ Նազարյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին (տեսանյութ)
« Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանին, ինչպես հայտնի է ,բերման էին ենթարկել Ոստիկանության Մաշտոցի բաժին: 3 ժամ անց նրանց բաց էին թողել, որից հետո Գեղամ Նազարյանը, ով մեկնարկած երկօրյա կոնֆերանսի բանախոսներից է, կոնֆերանսի ժամանակ ներկայացրեց՝ իրեն բերման ենթարկելու մանրամասները.
Գեղամ Նազարյանը պատմեց, որ շտապելիս է եղել միջոցառմանը, մեքենայից իջել է, քայլել դեպի կոնֆերանսի վայր, նկատել է, որ երեք կարմիր բերետավոր կոպիտ հրելով մի երիտասարդ աղջկա են բերման ենթարկում։
« Հեգնաբար ասացի՝ ճիշտ եք անում, շատ ամուր սեղմեք, ես էլ եմ կասկածում, որ Իլհամ Ալիևը հենց ինքն է»։ Գեղամ Նազարյանի այս խոսքին հաջորդել է՝ նրան բերման ենթարկելու գործողությունը …
