Չեխիայի հյուսիսում երկու գյուղերի բնակիչներ տարհանվել են՝ հեղեղումների սպառնալիքի պատճառով
Չեխիայի հյուսիսում գտնվող Լիբերեցկի երկրամասի երկու գյուղերի բնակիչները հարկադրված են եղել լքել իրենց տները՝ տեղատարափ գետերում եւ ջրամբարներում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման պատճառով հեղեղումների սպառնալիքի հետ կապված: Այս մասին կիրակի հայտնել է չեխական հեռուստատեսությունը։
