Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ. արդիական հարցեր են քննարկվել
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել այսօր` ՌԴ արտաքին գործերի նախարարության շենքում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են կազմակերպության շրջանակում փոխգործակցելու արդիական հարցեր, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի աշնանային նստաշրջանի և կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման ընթացքը:
ՀԱՊԿ–ի Հավաքական անվտանգության խորհրդի` 2020 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման համաձայն ՝ գլխավոր քարտուղարը Սերգեյ Լավրովին է հանձնել ՀԱՊԿ-ի 1–ին աստիճանի պատվո նշան, իսկ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին՝ ՀԱՊԿ-ի 2–րդ աստիճանի պատվո նշան:
