Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը պարտություն կրեց
Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը (75 կգ) քառորդ եզրափակչում ժամանակից շուտ պարտվեց ֆիլիպինցի Էումիր Մարցիալին եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Հիշեցնենք, որ հաղթանակի դեպքում Դարչինյանը կնվաճեր օլիմպական մեդալ:
