«Թուրքական ռեժիմը չի հասկանում որևէ այլ լեզու, ուստի ժամանակն է նրան ծնկի բերել»․ «Կրակի զավակները» ստանձնել են Թուրքիայում հրդեհման պատասխանատվությունը
«Կրակի զավակներ» կազմակերպությունը ստանձնել է Թուրքիայում վերջին օրերին անտառների զանգվածային հրդեհման պատասխանատվությունը։ Այդ մասին գրում է թուրքական Yeni Şafak պարբերականը։ Վերջինիս տվյալներով՝ կազմակերպությունը կապ ունի Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ։
Համաձայն «Կրակի զավակներ» կազմակերպության հայտարարության՝ վերջինիս կողմնակիցները կազմակերպել են անտառների հրդեհները, որովհետև «թուրքական ռեժիմը չի հասկանում որևէ այլ լեզու, ուստի ժամանակն է նրան ծնկի բերել»։
