Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում․ «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր
Հանրությանը հայտնի է, որ Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժանմանակահատված անցկացրել է Թուրքիայում և և այդ ժամանակահտվածի վերաբերյալ որևէ մեկից տեղեկություն չի տրվել։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։ Վերջինս նշեց, որ իշխող խմբակցությունն առաջադրել է մի մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է, մասնավորապես այն փոփոխվում է՝ ըստ զբաղեցրած պաշտոնի։
«Ինչ է սա նշանակում, այս նույն իշխանությունը բավական երկար ժամանակ է հրամցրել է մի իրավիճակ, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը կարող է լինել թուրքի լրտես՝ «օմեգա» մականունը կրող, ինչն, ըստ էության, ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող է տեսականորեն արտահայտվել նաև այս ԱԺ-ի դեպքում, այնպես որ նույն ԱԺ-ը կարող է այս անգամ էլ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել թուրքի լրտեսի»,-նշեց Մկրտչյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
