Արսեն Թորոսյանը պետք է խոսի ոչ թե հիվանդանոցի պատի մեխից, այլ Աբովյանի դիահերձարանի տեսարանից․ Արամ Վարդևանյան
«Միայն այն փաստ, որ մենք ամեն օր մահվան դեպքեր ենք ունենում, արդեն իսկ պետք է որոշակի ներքին զսպվածության հիմք հանդիսանա փայլուն բառ չօգտագործելու համար»։ Իր ելույթի ժամանակ նման միտք արտահայտեց «Հայաստան» խմբակցության պատագամվոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցչի կողմից այն դիտարկմանը, թե փայլուն է եղել ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարը նկատեց, որ ասվածի հակառակը փաստերն են՝ մահվան թվերի, ձեռնարկված միջոցների մասին, որոնք ամենևին փայլուն պատկերի մասին չէ։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն այնուհետ անդրադարձավ պնդմանը, թե Արսեն Թորոսյանը, լինելով առողջապահության նախարար, տեղյակ է եղել հիվանդանոցի ամեն խփված մեխից։ Այս կապակցությամբ Վարդևանյանը նշեց․
«Ես կարծում եմ՝ ոչ թե հիվանդանոցի պատի ամեն մեխից է պետք տեղյակ լինել, այլ պետք է տեղյակ լինել յուրաքանչյուր մահվան դեպքից, որ, օրինակ, փորձել են ստանալ բուժօգնություն, բայց հիվանդանոցում տեղ չի եղել։ Պետք էր տեղյակ լինել այն դեպքից, երբ չեն կարողացել ապահովել բժշկական օգնությունը, պետք է բոլոր այն անձանց տվյալները իմանալ, որոնք ուղղակի այսօր մեզ հետ չեն։ Արսեն Թորոսյանը պետք է խոսի ոչ թե հիվանդանոցի պատի ամեն մեխից, այլ Աբովյանի դիահերձարանի տեսարանից։ Պետք է խոսի, թե ոնց կարելի է մեր մարտիրոսված տղերքի համար այդպիսի տեսարան լինել», - նշեց պատգամավորը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
