Նոր կապիտուլյացիա է մեզ պարտադրվելու, դրա դեմն օր առաջ պետք է առնել․ Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
Ավարտվել է հին ու նորի հնարքի կիրառման ձեր լիմիտը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Նա ընդգծեց, որ որ ընդդիմությունը խորհրդարան է եկել բանավիճելու, քանի որ բան ունի ասելու։
«Մենք ասում ենք, որ իրավիճակը գնալով լրջանում է, խորանում են մեր խնդիրները, մարտահրավերները գնալով ավելանալու են․․․ Քանի դեռ չենք բացահայտել այս պարտության իրական պատճառները, չեն կանխարգելել պարտությունից բխող վտանգները, մենք ո՞նց ենք խոսում ճգնաժամի հաղթահարման մասին։ Ապրիլյան պատերազմը 44-օրյա պատերազմից տարբերվում է մի կարևոր հանգամանքով, որ այդ ժամանակ աշխարհը դատապարտեց Ադրբեջանի հարձակումը, իսկ այս պատերազմի ժամանակ դատապարտում չի եղել»,-նշեց Ռուստամյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
