Բանգլադեշում կայծակի հարվածից մահացել են հարսանիքի 16 հյուրերը
Բանգլադեշում կայծակի հարվածը առնվազն 16 մարդ մահվան պատճառ է դարձել: Այս մասին գրում է Daily Bangladesh-ը:
Դեպը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 4-ին՝ հարսանեկան արարողության ժամանակ։ Կայծակի հարվածի պահին հյուրերը նավակով լողալիս են եղել Պադմա գետով: Լրատվամիջոցը նշում է, որ կայծակի հարվածից տուժածները հոսպիտալացվել են:
