Լիոնել Մեսսին լքում է «Բարսելոնան»
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեռացել է իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբից: Այս մասին հայտնում են թիմի մամուլի ծառայությունից։
Իսպանիայի առաջնության ֆինանսական կանոնների պատճառով ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ չի կարողացել նոր պայմանագիր կնքել։
Մեսսին «Բարսելոնայի» հիմնական թիմում հանդես է եկել 2003 թվականից։ Ակումբի հետ նա 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, յոթ անգամ հաղթել է Իսպանիայի Գավաթում և Սուպերգավաթում։ Նա նաև չորս հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում, երեքական ՝ Եվրոպայի Սուպերգավաթում և ակումբային ԱԱ-ում։
