Շուշիից մուղամ լսելը հաճելի՞ է, Ստեփանակերտի հրապարակում շարական լսելը՝ մեղք գործե՞լ. Անդրե (տեսանյութ)
Դա համերգ չէ, այլ հանդիպում հանդիսատեսի հետ, իսկ տեղի ունեցածը ես պրովոկացի եմ որակում: Այս մասին իր հարցազրույցներից մեկում ասել է երգիչ Անդրեն:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում նախատեսված Անդրեի համերգին:
Անդրեն նշել է, որ պետնախախարի հետ հանդիպում ունեցել է, վերջինս կիսել է իր՝ հանդիպում ունենալու գաղափարները, սակայն հետո սկսվել են պրովոկացիաները. «Ես ախմախ չեմ։ Ընտանիքում կորուստներ ունեմ թե՛ առաջին, թե՛ երկրորդ պատերազմի ժամանակ։ Շուշիից մուղամ լսելը հաճելի՞ է։ Մեղք գործե՞լ է Ստեփանակերտի հրապարակում շարական լսելը։ Հասարակությունը 6 օր որևէ խնդիր չի ունեցել, պաստառը վեց օր դրված է եղել, վրան համերգ գրված չի եղել: Երբ վարչապետները լրագրող էին, Անդրեն արդեն հայտնի երգիչ էր: Այս սադրանքը պետպատվեր էր»։
Անդրեի խոսքով` խնդիրներ չի ունեցել հանդիպումը կազմակերպելիս օր նշանակելիս։
Երգիչը հաստատել է՝ հանդիսատեսի հետ հանդիպումը այսօր տեղի է ունենալու, ինքը լինելու է հրապարակում, Երևանից մեծ թվով հանդիսատես է ներկա լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում։
