Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 344 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 344 նոր դեպք, ապաքինվել է 3 376 պացիենտ: Տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 447 913 դեպք: Ապաքինվել է ևս 3 376 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 400 616:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 6 084 անձ:
Երկրում, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 626 343 մարդ, օրական՝ 19 355:
Կարանտինային գոտիներում կա 42 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 511-ը:
