Մեսին ՊՍԺ-ում հանդես կգա 30 համարի խաղաշապիկով (տեսանյութ)
34–ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ֆրանսիական ՊՍԺ–ում հանդես կգա 30 համարի խաղաշապիկով, հաղորդում է իսպանական Marca–ն։ Այդ խաղային համարով նա նորամուտն էր նշել կատալոնական «Բարսելոնայում»։ ՊՍԺ–ի բրազիլացի հարձակվող Նեյմարը պատրաստ է եղել Մեսիին զիջել 10 համարը, սակայն նախկին ակումբակիցը հրաժարվել է։
Մեսին արդեն ժամանել է Փարիզ։ Սպասվում է, որ առաջիկա ժամերին նա կանցնի բուժզննում, եւ կողմերը կկնքեն երկու տարվա պայմանագիր:
Ֆրանսիական ՊՍԺ-ի երկրպագուները հավաքվել են ակումբի գրասենյակի մոտ և սպասում են արգենտինացի հարձակվողին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն Մեսիի շնորհանդեսի համար ամրագրել է Էյֆելյան աշտարակը:
