Մեսին օդանավակայանի պատուհանից ողջունել է ՊՍԺ-ի ֆանատներին եւ մեկնել է ակումբի մարզաբազա (տեսանյութ)
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ժամանել է Փարիզ եւ օդանավակայանի պատուհանից ողջունել է ՊՍԺ-ի ֆանատներից։ 34-ամյա ֆուտբոլիստը մեկնել է փարիզյան ակումբի մարզաբազա, որտեղ կանցնի բուժզննում եւ կկնքի երկու տարվա պայմանագիր։
ՊՍԺ-ն պաշտոնական էջերում արդեն տեղադրել է տեսահոլովակ Մեսիի ձեռքբերման մասին։ Փարիզյան ակումբում Մեսիի տարեկան աշխատավարձը կկազմի 35 միլիոն եվրո՝ առանց բոնուսների:
Մեսիի տեղափոխության մասին Ինստագրամում գրել է նաեւ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը։
ՊՍԺ-ն օգոստոսի 10-ին Մեսիի շնորհանդեսի համար ամրագրել է Էյֆելյան աշտարակը։
