Եթե ասում եք կողմ եք կոմունիկացիաների բացմանը, ասեք, թե ինչ գին է ունենալու ՀՀ-ի համար. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուի ելույթում այդպես էլ որևէ անդրադարձ չեղավ բովանդակային հարցերին: Այս մասին իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Նախ ուզում եմ անդրադառնալ 2018 թվականի վերելակային դիվանագիտությանը, ձեր ղեկավարը ներկայացնում էր որպես կառուցողական ընթացք բանակցությունների, բայց իրականում Ալիևը օգտվեց այդ բանակցային փուչիկից և աշխատանքներ իրականացրեց այն հատվածներում, որտեղ նախկինում իր վերահսկողության տակ չի եղել»,-ասաց նա:
