Ի՞նչ եք պատրաստվում անել, որ ամեն կերպ փորձում եք չեզոքացնել Սյունիքի համայնքապետերին. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն Ազգային ժողովում իր ելույթում անդրադարձավ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին:
«Քաղաքական հետապնդումների են ենթարկվում Գորիսի գործող քաղաքապետը, Մեղրիի նախկին, Սիսիանի նախկին քաղաքապետերը, հիմա էլ նոր գործընթաց է սկսվել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի նկատմամբ: Վերջին երեք տարում նա ջանք ու եռանդ չի խնայել որպեսզի ավելի բարեկարգ դարձնի քաղաքը»,-ասաց նա:
