Իրանի ՀՕՊ ստորաբաժանումները հետեւում են տարածաշրջանի երկնքին եւ պատրաստ են դիմակայել ցանկացած հնարավոր սպառնալիքի
Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հետեւում են երկնքին տարածաշրջանում եւ պատրաստ են դիմակայել ցանկացած հնարավոր սպառնալիքի: Այս մասին հայտարարել է Խաթամ ալ-Անբիա հակաօդային պաշտպանության բազայի հրամանատար, բրիգադային գեներալ Քադեր Ռահիմզադեն, փոխանցում է Mehr-ը:
Անդրադառնալով երկրի արեւելյան տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Ռահիմզադեն նշել է, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հետեւում են երկնքին տարածաշրջանում եւ երկրի սահմանների շուրջ տարածությանը: Նա ընդգծել է, որ Իրանի ՀՕՊ ստորաբաժանումները պատրաստ են դիմակայել ցանկացած հնարավոր սպառնալիքի:
