Պատմության մեջ շատ երկրներ կան, որոնք պարտությունից հետո սրընթաց աճ են գրանցել. Վահան Քերոբյանը չի դադարեցնում զարմացնել իր հուժկու մտքերի փայլատակումներով
Պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ ցավագին պարտությունից հետո երկրները սրընթաց աճ են գրանցում։ Նման միտք է արտահայտել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա, մասնավորապես, ասել է հետևյալը․
«Ամենապարզ օրինակները Գերմանիան ու Ճապոնիան են, որոնք Երկրորդ աշխարհամարտից հետո կարելի է ասել ոչնչացման եզրին էին հայնվել, բայց դրանից հետո շատ կարճ ժամանակոմ հայտնվեցին աշխարհի առաջատար երկրների շարքում։ Բայց ոչ մեկը չի ասում, որ մեկ տարի հետո պետք է լինենք ամենազարգացած երկների շարքում։
Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիներից յուրաքնաչյուրը հասկանա, որ իր անձնական ներդրումը երկրի կայացման մեջ ապահովելու է թե՛ իր անձնական բարեկեցության աճը, թե՛ ընդհանուր երկրի»։
