Չի լինի այնպես, որ բերեն մի կտոր տան, մենք էլ ընդունենք ու համաձայնվենք, որ մեր որդիները չկան. անհետ կորածի ծնող (տեսանյութ)
Մենք ոչ մի բան չենք ուզում, մեր երեխաների մասին մի նորություն ենք ուզում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը:
«Մինչև այսօր սպասում ենք, բայց ինչքան սպասենք: Մեզ կատեգորիկ ոչ մեկ ոչ մի բան չի ասում, ասում են համբերությամբ զինվեք, սպասեք, մենք աշխատում ենք, բայց 10 ամիս է մենք այդ արդյունքը չենք տեսնում: Որևէ մեկը կարո՞ղ է մեզ ասել, 10 ամիս է իմ երեխան չկա, անհետ կորած է, ո՞ւր է, թող մեկն ասի՝ քո երեխան զոհվել է կամ գերի է, մի բան պետք է ասե՞ն, թե՞ չէ»:
