Որքան կվճարի «Ռեալն» աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի համար
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պլանավորում է վերջին առաջարկն անել ՊՍԺ-ին՝ ձեռք բերելու համար ակումբի հարձակվող Կիլիան Մբապպեին: Այս մասին հայտնում է AS-ը:
Ըստ լրատվամիջոցի աղբյուրի ՝ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ են վճարել 130-170 միլիոն եվրո: Մադրիդցիներն իրենց առաջարկը կանեն օգոստոսի 30-ին՝ տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ օր առաջ:
Հիշեցնենք, որ ըստ Transfermarkt պորտալի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստն աշխարհի ամենաթանկ խաղացողն է: Մբապպեն գնահատվում է 160 միլիոն եվրո: Նա ազատ գործակալ կդառնա 2022 թվականի ամռանը:
