Արոնյանը հաղթեց Մամեդյարովին. Champions Showdown
Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց արագ շախմատի Champions Showdown մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում էր նաև դեռևս Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը:
Ավարտական 3 մրցախաղերում Արոնյանը 1,5 միավոր վաստակեց: Նա նախ հաղթեց Շահրիյար Մամեդյարովին, ապա ոչ-ոքի խաղաց Սեմ Շենկլենդի հետ և վերջին պարտիայում պարտվեց Լեյնիեր Դոմինգեսին:
Արոնյանը մրցաշարում վաստակած 4 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղն ու արժանացավ 7500 դոլար պարգևավճարի:
