«Լեռնային Ղարաբաղն արդեն չի պատկանում Ադրբեջանին». Ալիևը 2001 թ-ին փորձում էր սեփական հասարակությանը նախապատրաստել առանց Ղարաբաղ Ադրբեջանի գաղափարին․ Գարեգին Պետրոսյան (տեսանյութ)
Այլընտրանք ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ուշադիր, մի քանի անգամ նայել և կարդալ․․․
Միայն հայերեն կարդացողների համար չեմ զլանա բառացի կմեջբերեմ․ «Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ բաց է թողնված ձեռքից, Լեռնային Ղարաբաղն արդեն չի պատկանում Ադրբեջանին և Ադրբեջան պետությունը չունի որևէ հայեցակարգ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, չունի քաղաքականություն, ամեն ինչ արվում է անփույթ ձևով»։ Ալիևն այս խոսքերն ասում էր 2001 թվականին և փորձում սեփական հասարակությանը նախապատրաստել առանց Ղարաբաղ Ադրբեջանի գաղափարին։ Գիտեմ ոմանց համար շատ դժվար կլինի հիշելը՝ ով էր այդ տարիներին Հայաստանի ղեկավարը, բայց գոնե մեծ դժվարություն չի ներկայացնի ուղղակի պարզ համեմատություն անցկացնելը՝ ինչ տրամաբանություն էր կրում գործընթացը 2000–ականների սկզբին և ինչ տրամաբանություն ունի այսօր։ Ընդ որում, այս խոսքերի հեղինակ Ալիևը արկածախնդիր ու ջախջախված Էլչիբեյը չէր, այլ խորհրդային դիվանագիտական դպրոցի փորձառու սաներից մեկը։
