Արցախ մեկնելու փոխարեն ինչո՞ւ եք ընտրել հանգիստը գերթանկարժեք հանգստավայրում. Արեգնազ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
Ինչո՞ւ եք Արցախ մեկնելու փոխարեն ընտրել միկոնոսյան հանգիստը։ Արցախ չմեկնելու պատճառը Ալիևի արգե՞լքն է, գերի ընկնելու վա՞խը, թե՞ այլ պատճառներ կան: Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ խոսքն ուղղելով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին։
Մանուկյանն իր խոսքում ընդգծեց, որ սեպտեմբերի 2-ին, երբ Արցախի Հանրապետությունը նշում էր անկախության 30-ամյակը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանեից ոչ մեկը, այդ թվում նաև Ալեն Սիմոյանը Արցախ չեն այցելել։ «Փոխարենը Ձեզ և ՔՊ-ն ներկայացնող 2 պատգամավորի տեսանք հունական կղզում՝ գերթանկարժեք հանգստավայրում, լողափնյա դիսկոտեկում ուրախ Ժամանց անցկացնելիս»,- նկատեց Մանուկյանը՝ ընդգծելով, որ Սիմոնյանի հայտարարագիրը թույլ չի տալիս հանգիստն անցկացնել նման վայրերում, ուստի հորդորեց ԱԺ նախագահին ներկայացնել, թե ինչքան գումար է ծախսել Հունաստանում, քանի որպես պետության առաջին երեք պաշտոնյաներից մեկը հաշվետու է հանրության առաջ։
Սիմոյանն իր հերթին նշեց, որ իր անձնական կյանքին ու ստերին չի անդրադառնում։
