Դուք հանձնել եք Գորիս-Կապան ճանապարհը․ Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը (տեսանյութ)
Հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահը փաստացի ընդունեց, որ չի տիրապետում, թե Սյունիքում ինչ է տեղի ունենում այսօր և ինչ իրավիճակում են առաջացել այն անվտանգային ռիսկերը, որոնք այսօր առկա են Սյունիքում։ Այս մասին ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթւոմ, մանավորապես, նշեց․
«Պետք է ցավով արձանագրել սա, քանի որ ԱԺ նախագահը ՀՀ-ում ի պաշտոնե 2-րդ մարդն է, և ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ վերջինս չգիտի՝ ինչ է կատարվում Սյունիքում։ Պարոն Սիմոնյանն ասում է, որ ոչինչ չեն զիջել։ Վստահ եմ, որ վերջինս կարդացել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի առաջին կետով ասվում է, որ երկու կողմերի զորքերը կանգնելու են այն նույն տեղերում, որտեղ եղել են, հետո ձեր իսկ հրամանով հետ են քաշվել, քանի որ Կովսականն ու Սանասարը որևէ կերպ ներառված չեն եղե՞լ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Հետևաբար, այո՛, դուք այդ տարածքները հանձնել եք։ Հանձնել եք Գորիս-Կապան, այն է՝ ՀՀ-Իրան միակ միջպետական ճանապարհը»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
