Մենք պետք է կարողանանք համախմբվել, բայց ոչ Փաշինյան Նիկոլի շուրջ. Սայաթ Շիրինյան (տեսանյութ)
Արդեն երեք տարուց ավելի է, որ մեր երկրի անվտանգությունը վտանգված է: Զոհված զինծառայողների հարազատների և մի շարք գործիչների՝ դեպի Եռաբլուր երթի ժամանակ Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Սայաթ Շիրինյանը:
«Մենք ուղղակի ազատ անկման մեջ ենք, մեր պետության այսպես կոչված ղեկավարի գլխավորությամբ որևէ դիմադրողականություն չունի, իրենց պարտավորությունները չեն կատարում: Մենք հասել ենք այն իրավիճակին, ես զարմանում եմ նույնիսկ, որ հայի տեսակը կարող է հանդուրժել, որ երկրի ղեկավարն այսօր աղերսում էԷրդողանի հետ հանդիպել: Ի՞նչ խնդիրներ են իրենք լուծում, միանշանակ կարող են ասել՝ ոչ հայանպաստ, որովհետև երեք տարիների ընթացքում այս իշխանությունները երբևէ հայանպաստ քաղաքականություն չեն իրականացրել, չեն կարող իրականացնել»:
Ամբողջականը՝ տեսանյութով:
