Սամվել Կարապետյանի «Տաշիր»-ը ներառվել է Forbes-ի՝ ՌԴ 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում
Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկը, որում ներառված է նաև ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը:
Ըստ հանդեսի՝ 1999-ին հիմնված «Տաշիր»-ը, որը մասնագիտանում է անշարժ գույքի շուկայում և 2020թ. վերջի տվյալներով՝ ունի 45 000 աշխատող, նախորդ տարում ունեցել է 5 մլրդ ռուբլի եկամուտ:
Ընդհանուր առմամբ, ընկերության կարողությունը գնահատվել է 186 մլրդ ռուբլի: Այն դասվել է վարկանիշի 53-րդ հորիզոնականում: Գրում է tert.am-ը։
