Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկանում ենք «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։
Հավելյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) եւ ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին եւ 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):
