Կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ Ղազարյանը
Կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի մասնակից, ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանը: Այս մասին հայտնում է «Շիրակ» ՖԱ մամուլի ծառայությունը.
«Գույժ
Խորը ցավով տեղեկացանք, որ այսօր առավոտյան կյանքից հեռացավ մեր Հերոս եղբայր Լեռնիկ Ղազարյանը:
Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Լեո ջան»,-ասվում է ֆուտբոլային ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
