Ռուբեն Արամիչը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր․ Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանն իր ցավակցությունն է հայտնել Փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանի մահվան կապակցությամբ:
Երկրոդ նախագահի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Ափսոսանքով տեղեկացա վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին։ Նա, վստահաբար, մեծ հարգանք էր վայելում իրավաբանական համայնքում։ Ռուբեն Արամիչը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր։ Ռուբեն Սահակյանի հիշատակը վառ կմնա իր հարազատների, նրան ճանաչողների սրտում»:
