Ռուսաստանը ծրագրում է մոտ ժամանակներս Հայաստանի տնտեսության մեջ 1 մլրդ դոլար ներդնել
Ռուսաստանը ծրագրում է մոտ ժամանակներս Հայաստանի տնտեսության մեջ 1 մլրդ դոլար ներդնել: Այդ մասին երեքշաբթի հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, փոխանցում է ТАСС-ը:
«Մեզ մոտ 2021 թվականին բավականին լավ է վերականգնվում փոխադարձ ապրանքաշրջանառությունը, արձանագարվել է 17% աճ։ Սա այն դեպքում, որ համաճարակի ժամանակ այն ընկել էր գրեթե 4%-ով: Մեզ մոտ աճում է նաև ներդրումային համագործակցությունը: Կան ավելի քան 1 միլիարդ դոլարի կոնկրետ նախագծեր, որոնք առաջիկայում կուղղվեն Հայաստանի տնտեսությանը», - նշել է նա։
