«Մարդկության ճակատագիրը չպիտի թողնել 2-րդ աշխարհամարտը հաղթած մի խումբ երկրների ողորմածությանը». Էրդողան
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է իր շրջագայությունն աֆրիկյան երկրներում։ Առաջին կանգառն Անգոլան էր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան գաղութատիրական անցյալ չի ունեցել, զուգահեռաբար 100 տարի պայքար է մղել իմպերիալիստական ուժերի դեմ, իսկ հիմա էլ պայքարում է միջազգային կարգերի անարդարությունների դեմ:
«Մենք պաշտպանում ենք այն տեսակետը, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել 2-րդ համաշխարհային պատերազմը հաղթած մի խումբ երկրների ողորմածությանը»:
Թուրքիայի նախագահի դիտարկմամբ՝ անհնար է, որ համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը նույնը մնա, երբ աշխարհը փոխվում է, արմատական վերափոխման են ենթարկվում, դիվանագիտությունը, առևտուրը և միջազգային հարաբերությունները:
Նա կարծիք է հայտնել, որ միջազգային կարգերի փոփոխության պահանջների անտեսումն անարդարություն է Աֆրիկա մայրցամաքի և Անգոլայի նման ուժեղ երկրների նկատմամբ:
Այս համատեքստում էրդողանը խոսել է Աֆրիկայի հանդեպ Արևմուտքի մոտեցումների և քաղաքականության մասին՝ նշելով. «Դեռ կան երկրներ, որոնք չեն ընդունում Աֆրիկայի ժողովուրդների անկախությունը և հավասարությունը: Թուրքիան մերժում է Արևմուտքի օրիենտլիստական մոտեցումները Աֆրիկա մայրցամաքի նկատմամբ և Աֆրիկայի բոլոր ժողովուրդներին համարում է Թուրքիային բարեկամ»:
