Շինանյութի շուկայում տեղի ունեցողը կատաստրոֆա է հիշեցնում. որոշ ապրանքների դեպքում գնաճը հասնում է մինչև 100-120% . Գագիկ Ասատրյան
Գագիկ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նկատել ե՞ք՝ ինչ անտրամաբանական գնաճ ա շինանյութի շուկայում: Եթե հասարակ գիպսոկարդոնի պրոֆիլը սրանից մի քանի տարի առաջ արժեր 7-800 դրամ, հիմա նույն պրոֆիլն ավելի վատ որակով վաճառվում ա 1500-1600 դրամով: Դա էլ էն դեպքում, երբ շինանյութի ոլորտում ունես ծանոթներ: Նույնը վերաբերվում ա գիպսոկարդոնին, ծեփամածիկներին, ներկերին... վերաբերվում ա ամեն տեսակ ներքին հարդարման նյութերին՝ լամինատե հատակ, շրիշակ, պաստառներ և այլն.. տան վերանորոգման ժամանակ ամենաէժան ապրանքը գտել եմ 30 տոկոս թանկացած արժեքով:
Այսինքն՝ ամենամինիմալ գնաճը 25-30 տոկոս ա կազմել, իսկ մաքսիմալները՝ 100-120 տոկոս, ու էս ամեն ինչը իմ մոտավոր հաշվարկով: Ոչ մի տնտեսագիտական վերլուծություն չեմ արել, ուղղակի ես իմացել եմ՝ ինչ արժեր ինչ-որ ապրանք 3-4 տարի առաջ, ու ինչ արժե նույն ապրանքն այսօր...
Սննդի հետ կապված չեմ կարող ասել, քանի որ մինչև հիմա ես չգիտեմ ու չեմ իմացել ձուն, հացը, միսը, խմիչքը ինչ արժեն, որ հասկանամ դրանք թանկացել են թե՝ ոչ..բայց էն, ինչ կատարվում ա շինանյութի շուկայում, կատաստրոֆա ա հիշեցնում...»
