Ոչինչ անպատիժ չի մնա. բանտում ստիպված կլինես ուտել ոսպի փոխարինիչները. Նարեկ Մանթաշյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Համատարած թանկացումներն ու նիկոլը...
Նիկոլը շարքային ստախոս է, ով կարող է օրինակ փիփերթ ուտելուց նկարվի ու ժողովրդին ցույց տա, թե ինքն էլ է այդպես ապրում, իսկ իրականում իր ընտանիքի կարիքները հոգա ամենաթանկարժեք իրերով:
Բայց ինչ անի հադարակ ժողովուրդը ում կյանքը դժոխային է դարձել սպառողական զամբյուղի կրկնապատիկ թանկացման պատճառով:
Իշխանազավթումից հետո որպես «հեղափոխության» արդյունք ներկայացվում էր, բանանի էժանանալը կամ բենզինի գնի իջեցումը:
Չնյած կարճ ժամանակ հետո և բանանը և բենզինը ավելի թանկ դարձան քան 2017-ին, այնուամենայնիվ ժողովրդի համար դրանք երկրորդական էին, քանի որ մարդկանց ավելի հուզում է առաջին անհրաժեշտության ապրանքները:
Օրինակ ձեթը թնկացել է շուրջ 100%-ով, կարագը շուրջ 80%, Կարտոֆիլը, ոսպը, մակարոնեղենը, կաթնամթերքը շուրջ 50 %:
Հիմա թանկանում է նաև ջուրը:
Կառավարությունը չի բացառում, որ մոտ ապագայում կթանկանա գազն ու էլեկտրոէներգիան...
Սրան զուգահեռ սրընթաց աճում է նաև պետական պարտքը:
Ինչքան էլ ՊԵԿ ը, կամ Էկոնոմիկայի նախարարությունը փորձեն խաբլմարդկանց, որ մենք աննախադեպ տնտեսական ակտիվություն ունենք, միևնույնն է, քանի որ տնտեսական ցուցանիշների լավագույն չափիչը ոչ թե այն է ինչ հեռուստատեսությամբ են հաղորդում, այլ այն ինչ կա մարդկանց սառնարաններում...
Իսկ այսօր քաղաքացու սառնարանը դատարկ է...
Նույն նիկոլն էր նախկիններին ծաղրում, թե բա միսը թանկ է, սոխ կերեք, հիմա մարդիկ սոխն էլ չեն կարում ուտել, իսկ միգուցե նիկոլի մեկ այլ մոտեցում ևս հիշենք՝ աղքատությունը ձեր ուղեղնրում է...
Հիմա արդեն պարզ է, նա իր և իր անփառունակ իշխանության մեղքը նախապես արդեն գցել էր մեր խեղճ ժողովրդի վրա...
Ոչինչ անպատիժ չի մնա, բանտում ստիպված կլինես ուտել ոսպի փոխարինիչները...»
