Համապատասխան կառույցները, ովքեր պատասխանատու են երկրում գնաճի տեմպերը զսպելու համար, իրենց անգործությամբ «մսխել են» մեր քաղաքացիների եկամուտների 12 տոկոսը․ Էլեն Արշակյան
Էլեն Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
Գնաճի տեմպը 2021 թվականի օգոստոս ամսին կազմել է իրականում ավելի քան նշվում է: Ուսումնասիրելով սպառողական գների ինդեքսի կազմն ու կառուցվածքը , հասկանում ենք, որ շուրջ 74 տոկոս տեսակարար կշիռ ունեն 4 խումբ ապրանքներ և ծառայություններ՝ «Սնունդ, սննդամթերք, ոչ ալկոհոլայնի խմիչքներ», «Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ», «Առողջապահություն» և «Տրանսպորտ»:
Այս 4 խմբերի միասնական սպառողական գների ինդեքսի ցուցանիշը կազմել է 11,9 տոկոս: Իսկ թե ինչու հենց այս 4 խումբն ենք առանձնացրել ՝ պատասխանը ակնհայտ է. Հենց այս 4 խումբ ապրանք ծառայություններն են, որ մեծ ազդեցություն են ունենում քաղաքացիների եկամուտների գնողունակության վրա, քանի որ միջին վիճակագրական եկամուտներ ունեցող քաղաքացին իր սպառումը իրականացնելուց առավելապես օգտվում է հենց այս 4 խումբ ապրանքներից:
Այսինքն 2020 թվականի համեմատ, երբ չեն ավելացել սպառողների եկամուտները, երբ սպառողները գտնվում են սոցիալական ծանր բեռի տակ, նրանց եկամտի գնողունակությունը նվազել է շուրջ 12 տոկոսով, ասել է թե համապատասխան կառույցները, ովքեր պատասխանատու են երկրում գնաճի տեմպերը զսպելու համար, իրենց անգործությամբ «մսխել են» մեր քաղաքացիներ եկամուտների 12 տոկոսը: Մեր երկրի օրվա իշխանությունները փոխանակ զբաղվեն իրենց պարտականություններով քաղաքացիներին խորհուրդ են տալիս փոխարինիչ գնել, մենք ավելի լավ ճանապարհ ենք նախընտրում՝ փոխարինել իրենց։
